Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`    կողմ-10,  դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին
                                                           
որոշում   է`
1.Սահմանել «Մեղրի  համայնքի պատվավոր կոչումները և պարգևները»  համաձայն N1   հավելվածի: 
2.Հաստատել. 
1)«Մեղրիի  պատվավոր քաղաքացի» վկայականի ձևը՝  համաձայն  N2  հավելվածի, 
2) Մեղրի համայնքի ղեկավարի պատվոգրի ձևը՝  համաձայն  N3  հավելվածի, 
3) Մեղրի համայնքի ղեկավարի շնորհակալագրի  ձևը՝  համաձայն  N4  հավելվածի: