Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 76-Ա որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 28/4 հասցեում գտնվող ինքնակամ իրականացված 47,2 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության շինությունը (առևտրի սրահը) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00472 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0071-0001) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Ռոլանդ Սամվելի Գևորգյանին:
2.Առաջարկություն ներկայացնել Ռոլանդ Սամվելի Գևորգյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության18.05.2006 թվականի N 912-Ն որոշման 35-րդ կետի բ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները.
ա) Առևտրի սրահի համար 90 000 դրամ x 0,086 x 47.2 քմ = 365 328 (երեք հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր քսանութ) ՀՀ դրամ,
բ) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 528 դրամ x 47.2 քմ = 24 922 (քսանչորս հազար ինը հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
գ) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) պետական տուրքի և 5000 դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: