Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն Մեղրիի համայնքապետարանի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ միջև կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, Մեղրի համայնիք ավագանին
որոշում է`
1.Հաստատել «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքները և հաղթող նախագիծ հայտարարել Մեղրիի աշխատանքային խմբի կողմից ներկայացված <<ժամանակակից դիզայնով նստարանների տեղադրում Մեղրի համայնքում>> նախագիծը:
2.Սույն որոշման առաջին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում՝ 500 /հինգ հարյուր/ եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա սահմանած փոխարժեքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: