Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Գևորգ Խաչիկի Մարտիրոսյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 3945-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի տարածքում գտնվող՝ Գևորգ Խաչիկի Մարտիրոսյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 08.09.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 1437-ով) 09-039-0030-0017 կադաստրային ծածկագրով 0.07 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1168611) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լիճք, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 8» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09082MUHQRDF):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: