Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 23-ի N2 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» N61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության հողերից Էներգետիկ օբյեկտի /ջրընդունիչ/ կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 17 նոյեմբերի 2016 թվականի N33-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին: