Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Կուրուս>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Համբարձումյանի 2020 թվականի փետրվարի 6-ին համայնքի ղեկավարին ուղղած N425-Տ գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն 2-րդ թաղամասի թիվ 2/18 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 762,0 ք.մ. ներքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը և նրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,358հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-507-0001, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N1169575)՝ քարի արտադրամաս օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով, 5 (հինգ) տարի ժամանակահատվածով տրամադրել <<Կուրուս>> ՍՊԸ-ին` սահմանելով ամսական 79250 (յոթանասունինը հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ վարձավճար:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: