Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 78-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 11-ի N101 որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի (կարճևան բնակավայր) վարչական սահմաններում, «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Կարճևան, 4-րդ փողոց թիվ 1/1» հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.04965 հեկտար հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0016-0007) առանց հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված 150.7 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության շինությունը ճանաչել համայքային սեփականություն՝ որպես մանկապարտեզի շենք:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված անշարժ գույքի պետական գրանցման գործընթացի ավարտից հետո.
2.1 անշարժ գույքը ներառել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում.
2.2 անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին՝ Կարճևանի մասնաճյուղի գործունեությունը իրականացնելու համար: