Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 16-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից  տրված օգտակար հանածոյի արդյունահանման2013 թվականի ապրիլի 05-ին տրված  ՇԱԹՎ-29/311 (նախկին14/172) թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2013 թվականի ապրիլի 05-ին տրված NLՎ-311 լեռնահատկացման ակտը, «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնք Մեղրի

1)գյուղ Կուրիս  1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 253,8 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-053-0136-0016),

2)գյուղ Կարճևան  3  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 89,795  33,855  հա հողամասը(կադաստրային ծածկագիր՝ 09-051-0401-0004,09-051-0409-0029),

3)գյուղ Կարճևան  5  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 3.1 հա հողամասը(կադաստրային ծածկագիր՝ 09-051-0409-0002),

4)գյուղ Կարճևան  6  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 82.3  հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0409-0003),

5)քաղաք Մեղրի  2  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության 47,9956  հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0730-0002)

կառուցապատման իրավունքով մինչև 2027 թվականի փետրվարի  08-ը տրամադրել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մեկ հեկտար հողամասի համար սահմանելով 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վճար՝ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:

2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(264.83 Կբ) Գրություն
(4.28 Մբ) Կից փաստաթղթեր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner