Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 669-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2024 թվականի N 669-Ա

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սիրանուշ Եգորի Մանուկյանի (ծնված՝ 11.10.1956թ.) դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում գտնվող բնակելի տան հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,09874 հա, որից 0,0555 հա մակերեսով հողամասը Սիրանուշ Եգորի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,03 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել Սիրանուշ Եգորի Մանուկյանին՝ որպես անհատույց սեփականություն: Հաշվի առնելով, որ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և նրա վրա ամրակայված շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում գտնվող, Սիրանուշ Եգորի Մանուկյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0555 հա մակերեսով օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,03 հա հողամասի հողհատկացման հիմքերը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0047-0032), ճանաչելով նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ:

2․Սույն որոշման 1-ին կետում նշված 0,0855 հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0.01324 հա մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է՝ 1877,7 x 132,4 = 248 610 (երկու հարյուր քառասունութ հազար վեց հարյուր տասը) ՀՀ դրամ, օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սիրանուշ Եգորի Մանուկյանին:

3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում գտնվող 0,09874 հա հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը տրամադրել «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Գործարանային փողոց 13/1» հասցե/կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011LLACKNN/:

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Որոշում 695-Ա (04․09․2024թ․)
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner