Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 93-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2017 թվականի N 93-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ՄԵՂՐԻ 1» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով և 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Մեղրի 1» բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Արմենուհի Պետրոսյանի համայնքի ղեկավարին 2017 թվականի հունիսի  5-ին ուղղած N1136 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝  կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                            որոշում է՝

 

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող 0,02774 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0075-0041, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական՝ N 03102017-09-0018), Մեժլումյան փողոցի թիվ 29/1 հասցեում գտնվող 0,00539 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0075-0089, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական՝ N03102017-09-0022) և Վազանցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 0,14303 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0077-0017, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N29092017-09-0027) համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողեր նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասերը ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով  օտարելու «Մեղրի 1» բարեգործական կազմակերպությանը՝ բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ:


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(18.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner