Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-Ն որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1. Սահմանել գույքահարկի և հողի հարկի արտոնություն և ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Հովսեփ Էմինի փողոց թիվ 15/8 հասցեում հաշվառված Արմեն Կառլենի Միրզոյանին (ծնված 17.11.1961թ., նույնականացման քարտ 008532871, տրված 26.10.2016թ., 004-ի կողմից) սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ք. Մեղրի, Զորավար Անդրանիկ 5 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության /ծածկագիր՝ 09-005-064-001-002/ և հողամասի /ծածկագիր՝ 09-005-064-001/ համար տրամադրել գույքահարկի և հողի հարկի արտոնություն՝ 156 240 (մեկ հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարի չափով՝ ազատելով 29.03.2018թ.-ի դրությամբ առկա գույքահարկի գծով 138 277 ՀՀ դրամ ապառքի, 15 791 ՀՀ դրամ տույժի և հողի հարկի գծով 2 034 ՀՀ դրամ ապառքի, 138 ՀՀ դրամ տույժի վճարումից:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: