Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանի՝ 2024 թվականի դեկտեմբեիի 24-ի համայնքի ղեկավարին ուղղած N5846-Պ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի վրա 68 (վաթսունութ) նոր հենարանների կառուցման աշխատանքների երկարաձգման համար թիվ 30 շինարարության թույլտվությունը (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: