Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2016 թվականի N 35-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N29-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 83-րդ  հոդվածի  դրույթներով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման 76-րդ կետի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական  սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին N16-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի ապրիլի 2-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» ԵՀԹ-29/219 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`   կողմ-11, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին 

 

որոշում է`

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից 31.8802 հա և հատուկ պահպանվող տարածքներից 1.8333 հա հողամասերը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով  /սերվիտուտ/,  երկու տարի չորս ամիս ժամկետով, տրամադրելու «ՆԱՐԻՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով տարեկան 504000 (հինգ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ վճար:

2. Համայնքի ղեկավարին`  համապատասխան  եզրակացություն  ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին:

3.Չեղյալ ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի  նոյեմբերի 17-ի «Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրմանը համաձայնություն տալու մասին » N29-Ա որոշումը: 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner