Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի «Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N6 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1)որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին».
2) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի» բառերից հետո լրացնել «խոշորացված» բառը, իսկ «համայնքի» բառից հետո լրացնել (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) բառերը: