Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերիի 29-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին» N82 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին».
2) որոշման հղման մեջ «1918» թիվը փոխարինել «1920» թվով.
3)որոշման 1-ին կետում «հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում» բառերը փոխարինել «համակցված տարածական պլանավորման փաստաթղթում» բառերով: