Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Սերգեյ Օնիկի Հայրապետյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2022թ-ի հունիսի 09-ի N2517-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Սերգեյ Օնիկի Հայրապետյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մտղապաս թաղամասի 4/25 հասցեում`այգետնակին կից առկա օժանդակ շինության վրա 2,7մ բարձրությամբ, 47,8 քմ ծածկի և ցանկապատի կառուցման շինարարական աշխատանքների համար:
2.Սերգեյ Օնիկի Հայրապետյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: