Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սերգեյ Արտուշի Համբարձումյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի մարտի 10-ի թիվ 1059-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի տարածքում գտնվող, Սերգեյ Արտուշի Համբարձումյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-074-0030-0016 կադաստրային ծածկագրով 0.0105 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և նրա ամրակայված շինությանը տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Շվանիձոր, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 15» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09074SBVUGL3/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: