Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 123-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2017 թվականի N 123-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ ՌԱԶՄԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  1-ին  մասի 21-րդ  կետով, Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածով, Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի 66-րդ  հոդվածի 1-ին մասի  4-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության   կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N912-Ն  որոշման  դրույթներով,   հիմք  ընդունելով  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը  և  որոշման նախագծի  քվեարկության   հետևյալ  արդյունքները`  կողմ-9, դեմ-0,  ձեռնպահ-1, Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի  ավագանին                                                                                                    

  որոշում  է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող ք. Ագարակ  Գործարանային փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 111.18 քառ.մ մակերեսով հասարակական  նշանակության շինությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.11.2017թ. N17112017-09-0038 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված  0,06544 հա մակերեսով հողամասը (ծածկագիր` 09-002-0066- 0003) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին՝ հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,  ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2. Առաջարկություն ներկայացնել Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 35-րդ կետի բ) և ե) ենթակետով վճարները.

ա) Հասարակական շինության համար՝ 90 000 դրամ x 0,069 x 111.18քմ = 690 428 (վեց հարյուր իննսուն հազար չորս հարյուր քսանութ) ՀՀ դրամ,

բ) Ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկի համար՝ 342 դրամ x 222,36 քմ = 76 047 (յոթանասունվեց հազար քառասունյոթ) ՀՀ դրամ:

գ)Ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1026 դրամ x 432.04 քմ = 443 273 (չորս հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ:

դ) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ  պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) դրամ պետական տուրքի և 5000 (հինգ հազար) դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(18.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner