Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12 –րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տեղական սոցիալական ծրագիրը՝ համաձայն N1, N2, N3 և N4 հավելվածների։
2. Հավելվածում ներառված ծրագրերը իրականացնել առաջնահերթության կարգով՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում։ |