Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված օգտակար հանածոների արդյունահանման 2024 թվականի հունվարի 26-ին տրված ՇԱԹ-29/731 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2024 թվականի հունվարի 26-ին տրված NL-731 լեռնահատկացման ակտը, «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնք Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր » գործառնական նշանակության 28,65665 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0702-0097-ից) կառուցապատման իրավունքով մինչև 2043 թվականի հունվարի 26-ը տրամադրել «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մեկ հեկտար հողամասի համար սահմանելով 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճար՝ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |