Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի ՀանրապետությաՆ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին  
ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանել վարձավճարների արտոնություններ՝ հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին․  
1)100 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝  
ա․երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (ներառյալ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները).  
բ․հաշմանդամություն ունեցող երեխաները.  
գ․խնամակալության հանձնված երեխաները.  
դ․միևնույն ընտանիքից 2 (երկու) և ավել երեխայի նույն հաստատությունը հաճախելու դեպքում զեղչել մեկ երեխայի վարձավճարը, եթե ընտանիքը ներառված է ընտանեկան և սոցիալական նպաստների պետական ծրագրում.  
ե․2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վերաբնակեցված ընտանիքների երեխաները.  
2)50 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝  
ա․1-ին և 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաները.  
բ․բազմազավակ /4 և ավել երեխա ունեցող/ ընտանիքի երեխաները, եթե ընտանիքը ընդգրկված չէ պետական նպաստ համակարգում։  
2․Արտոնությունների սահմանման պատասխանատվությունը դնել տվյալ հաստատության տնօրենի վրա։  
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։  |