Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի, Ագարակ քաղաքի Չարենցի փ.1, 13 բնակարանի բնակիչ Խաչատուր Գևորգյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 5802-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Խաչատուր Գևորգյանին տալ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 126 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 09-002-0149-0028) երկհարկանի շինության (առաջին հարկ արտադրամաս և երկրորդ հարկ ծածկ) կառուցման համար թիվ 28 շինարարության թույլտվություն։
2. Խաչատուր Գևորգյանը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: