Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N6 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածակագիր՝ 09-005-0709-0068) 0,06 հեկտար բազմամյա տնկարկները (հատված ԳԲ-6) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների կատարումը:
|