Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի քաղաքի և Ֆրանսիայի Բրոն քաղաքի միջև ձևավորված բարեկամական, համագործակցային-գործընկերային հարաբերությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող զբոսայգին անվանակոչել «Բրոն քաղաքի անվան զբոսայգի»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |