Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 93-Ա որոշումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ընդունել «Ավետիս» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին գույքի նվիրաբերությունը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքը ենթակա է օգտագործման Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կարիքները սպասարկելու համար:
3.Լիազորել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խաչիկ Սմբատի Խաչիկյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գույքը նվիրաբերողի հետ կնքել գույքը նվիրաբերելու մասին պայմանագիր:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արտավազդ Արզումանյանը: