Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մեղրի քաղաքի պատմության հիշարժան իրադարձությունները, ավանդույթներն ու սովորույթները հիշատակելու և սերնդից սերունդ փոխանցելու նպատակով՝ նոյեմբեր ամսվա առաջին շաբաթվա շաբաթ օրը սահմանել որպես Մեղրի քաղաքի օր։
2․ Ագարակ քաղաքի որպես արդյունաբերական քաղաք հիմնադրվելու, կազմավորվելու և իր մեծ ավանդը համայնքաշինության և պետկանաշինության մեջ ընդգծելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ը հաստատել որպես Ագարակ քաղաքի օր։
|