Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2006 թվականի արտադրության HONDA ELYSION 2,4 մակնիշի 593 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել հրապարակային սակարկություններով (աճուրդով)՝ մեկնարկային գին սահմանելով 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (ըստ «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 20 փետրվարի 2025 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ՎՄ 30/4252 հաշվետվության):
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 1994 թվականի արտադրության MERSEDES BENZ E200 մակնիշի 401 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել հրապարակային սակարկություններով (աճուրդով)՝ մեկնարկային գին սահմանելով 650000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ (ըստ «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 20 փետրվարի 2025 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ՎՄ 30/4253 հաշվետվության)։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը: |