Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 04-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման հանձնաժողով ստեղծելու, աշխատանքների կազմակերպման և անցկացման կանոնակարգերը սահմանելու և Մեղրի համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 28-ի N211-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N200-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։