Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին  
ՈՐՈՇՈՒՄ Է  1.Համաձայնություն տալ Մեղրի համայնքի մասնակցությանը «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային մրցույթին:  
2.Համաձայնություն տալ ենթադրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեից համապատասխան համաֆինանսավորումը կատարելուն։  
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  |