Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N2/փ-214 դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողեր փոխադրել իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող 0,2973 հեկտար /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0435-0007/ հողատեսքը։
2.Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |