Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 71
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՄՎԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 25-րդ հոդվածով,13-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0,ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                          Որոշում է 

1.Լուծարել «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) :
2.Նշանակել կազմակերպության լուծարման հանձնաժողով (լուծարող) հետևյալ կազմով՝
1)Սամվելյան Արմեն-համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2)Կարապետյան Մերի-Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ- հանձնաժողովի անդամ,
3)Մարգարյան Լաուրա -կազմակերպության հաշվապահ, հանձնաժողովի անդամ:
3.Կազմակերպության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետս ահմանել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս:
4.Լուծարման հանձնաժողովին՝ լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի լուծարման կարգի պահանջներին համապատասխան:
5. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(32.40 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner