Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով  և հիմք ընդունելով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Է․Խանզադյանի Մեղրի համայնքի ղեկավարին հասցեագրած 17․12․2024 թվականի N5678-Տ դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ է

1․Մեղրիի քաղաքային համայնքի և  «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հրապարակի 1/21 հասցեում գտնվող  6․0(վեց ամբողջ) քմ մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-028-022) բնակավայրերի հասարակական կառուցապատան  նշանակության հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը,որն ավարտվում է 2026 թվականին, երկարաձգել 5(հինգ) տարով՝ մինչև 2031 թվականի փետրվարի 21- ներառյալ։ 

2․«Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2011 թվականի փետրվարի քսանմեկին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։

3․Սահմանել, որ համայնքային սեփականության հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման  հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Կառուցապատողի միջոցների հաշվին։

4․Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԱՐԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.40 Մբ) Կից փաստաթղթեր
(22.94 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner