Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԵՎԱՆ ԵՎ ՇՎԱՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 31-ի N2/փ-109   դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան և Շվանիձոր բնակավայրերի   համակցված  տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և համաձայն 1․2․ հավելվածների, որպես առաջնահերթ միջոցառում, հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրել  համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության  այլ հողերից 0,015 հեկտար  /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0401-0001-ից/  և 0,01 հեկտար / կադաստրային   ծածկագիր՝09-074-0445-0008-ից/։

2. Սույն որոշման 1-ին  կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0,015 և 0,01 հեկտար մակերեսով հողամասերը, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության) օտարել Հայաստանի Հանրապետությանը:

3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner