Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 8,17739 հա այլ հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 09-039-0127-0011, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N19072019-09-0034) աճուրդային կարգով օտարմանը՝ մեկնարկային գին սահմանելով 817 740 (ութ հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |