Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N1708-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն և պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2025 թվականի համար ներկայացնել հետևյալ ծրագրերը․
1)Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 2, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 40, Սայաթ-Նովա փողոցի 2, 3, 5, 6, 7, 8 շենքերի և Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 26, 32, 34, 36, 36ա, Ադելյան փողոցի 7, 11, Փարամազի փողոցի 8, 14, Գործարանային փողոցի 49, Կառուցողների փողոցի 2, Արաքսաշեն թաղամասի 1, 2, 3, 4, շենքերի տանիքների նորոգում.
2)Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Շինարարներ, Տերյան, Ալավերդյան և Լեռնագործներ փողոցների ճանապարհային ենթակառուցվածքների նորոգում:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |