Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Համաձայնություն տալ Մեղրի համայնքին մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության խոշորացված համայնքների համար հայտարարված, ԿՈՎԻԴ-ով պայմանավորված դժվարությունների դիմագրավմանը միտված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրեր իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |