Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսական վարձակալությամբ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերելու հայտ ներկայացնելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N74-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.
1)Որոշման հիմնական մասի 2-րդ կետում «19 500 000 (տասնինը միլիոն հինգ հարյուր հազար)» թվերն ու բառերը փոխարինել «19 700 000 (տասնինը միլիոն յոթ հարյուր հազար)» թվերով ու բառերով,
2)Որոշման հիմնական մասի 3-րդ կետում «3 900 000 (երեք միլիոն ինը հարյուր հազար)» թվերն ու բառերը փոխարինել «3 940 000 (երեք միլիոն ինը հարյուր քառասուն հազար)» թվերով ու բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |