Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 41-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել`
1.1«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները» (հավելված 1):
1.2«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները» (հավելված 2):
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: