Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Մեղրի համայնքում <<Գյուղատնտեսական շուկայի հիմնում>> ծրագիրը իրականացնելու նպատակով, թույլատրել՝ որպես համայնքային սեփականություն ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, <<ՄՏԳԱԶ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 0.11555 հա գյուղատնտեսական՝ այլ հողատեսք նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 29012019-09-0018, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0753-0013)՝ 2 000 040 (երկու միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամ արժեքով: Հիմք՝ «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից 08 փետրվարի 2019 թվականին տրված շուկայական գնահատման թիվ 002-19 հաշվետվությունը:
2.Համայնքի ղեկավարին` սահմանված կարգով գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը: |