Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի կարծիքը (եզրակացությունը), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |