Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետով և հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում 864 աշակերտի համար կառուցվող կրթահամալիր» նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկման արձանագրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում 864 աշակերտի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման նախագծի նախնական տարբերակին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: |