Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է 1․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18–ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N17–Ա որոշումը։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |