Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի պալատի 3-րդ հարկի 10-րդ՝ 52,2 քմ մակերեսով տարածքը (համաձայն հատակագծի), անհատույց օգտագործման իրավունքով՝ 4 տարի ժամանակահատվածով տրամադրել «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊԸ-ին՝ «Ռուսական Կենտրոն» ձևավորելու և կրթական ծրագրեր մեկնարկելու համար: |