Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 1 714 576 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ այլ նպաստներ բյուջեից հոդվածով) Նռնաձոր բնակավայրի բնակիչներին՝ իրենց կողմից փաստացի տիրապետվող հողամասերի գնման հետևանքով առաջացած բեռի թեթևացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» N87 որոշումը: |