Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 120-Ա
 

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի ՀանրապետությաՆ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանել վարձավճարների արտոնություններ՝ հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին․

1)100 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝

ա․երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (ներառյալ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները).

բ․հաշմանդամություն ունեցող երեխաները.

գ․խնամակալության հանձնված երեխաները.

դ․միևնույն ընտանիքից 2 (երկու) և ավել երեխայի նույն հաստատությունը հաճախելու դեպքում զեղչել մեկ երեխայի վարձավճարը, եթե ընտանիքը ներառված է ընտանեկան և սոցիալական նպաստների պետական ծրագրում.

ե․2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վերաբնակեցված ընտանիքների երեխաները.

2)50 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝

ա․1-ին և 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաները.

բ․բազմազավակ /4 և ավել երեխա ունեցող/ ընտանիքի երեխաները, եթե ընտանիքը ընդգրկված չէ պետական նպաստ համակարգում։

2․Արտոնությունների սահմանման պատասխանատվությունը դնել տվյալ հաստատության տնօրենի վրա։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՍԿՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.57 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner