Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով, վարձակալության իրավունքով՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ամսական 45060 (քառասունհինգ հազար վաթսուն) ՀՀ դրամ վարձավճարով համաձայնություն տալ տրամադրելու «Թանա էներժի մանեջմենթ քոմփանի» փակ բաժնետիրական ընկերություն մասնաճյուղին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, 09-002-0153-0008 կադաստրային ծածկագրով 1,502 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից հողագրունտի հանույթ իրականացնելու համար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |