Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2018թ. - 31.12.2018թ. ժամանակահատվածի համար):
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման (01.01.2018թ-31.12.2018թ. ժամանակահատվածի համար):
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման (01.01.2018թ-31.12.2018թ. ժամանակահատվածի համար):
5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասուրդի (դեֆիցիտի) կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2018թ.-31.12.2018թ. ժամանակահատվածի համար):
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2018թ.- 31.12.2018թ. ժամանակահատվածի համար):
|