Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Թույլատրել ներկայացնելու ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջետային ֆինանսվորման ծրագրային հայտերը՝
1) «Ագարակ քաղաքում զբոսայգու հիմնում»,
2) «Վանք-Կալեր կամուրջի վերակառուցում»,
3) «Մանկապարտեզների կառուցում Վարդանիձոր և Շվանիձոր գյուղերում»,
4) «Ջեռուցման համակարգի անցկացում Լեհվազ գյուղի դպրոցում»,
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|