Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Հարութ Ռաֆիկի Խաչատրյանին օտարելու մասին» թիվ 80 որոշման 1-ին կետում կատարել լրացումներ՝
«հողամասը» բառից հետո լրացնելով.
«վաճառքի գինը՝ 35810 (երեսունհինգ հազար ութ հարյուր տաս) ՀՀ դրամ (ավտոտնակի համար՝ 10000դրամx0.086x25.8ք.մ.=22188 ՀՀ դրամ, հողամասի համար՝ 528x25,8ք.մ.=13622 ՀՀ դրամ):» |