15.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
14.10.25
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ <<Ագարակի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<Ագարակի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ–ի Շվանիձորի մասնաճյուղի ղեկավար /դաստիարակի/ պաշտոնի համար՝ 1 դրույք և դաստիարակի 0,5 դրույք թափուր հաստիքների համար։1 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 10.04.2025 թ. թիվ 48-Ա որոշման սահմանվել է 138 500 /հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:0,5 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 10.04.2025թ. թիվ 48-Ա որոշման սահմանվել է 69 250 /վաթսունինը հազար երկու հարյուր հիսուն /ՀՀ դրամ:Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք. Ագարակ , ...
Մանրամասն |
|
14.10.25
Արաքսի երգը մանկան շուրթերին.«Ագարակի մսուր-մանկապարտեզ»-ի սաները Կազակաշենում
|
Հոկտեմբերի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանի ուղեկցությամբ «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբի սաներն այցելեցին Արաքսի ափ՝ Կազակաշեն ։ Փոքրիկները Մայր Արաքսին ձոնեցին երգեր, բանաստեղծություններ, հանդես եկան պարային համարով՝ ստեղծելով ուրախ ու տոնական մթնոլորտ։ Այցը նպատակ ուներ զարգացնել երեխաների գիտելիքները հայրենի բնության մասին և խթանել հայրենասիրական արժեքների ձևավորումը։
|
|
14.10.25
«Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները շարունակվում են
|
Հոկտեմբերի 14-ին Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ հետևելու տարածքում իրականացվող ցամաքուրդային (դրենաժային) համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել է ընթացող գործընթացների կազմակերպմամբ, աշխատանքի որակով և ժամկետով, հորդորել պատասխանատուներին՝ պահպանել բոլոր տեխնիկական պահանջները։
|
|
13.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ուշադրություն «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-17:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
|
|
13.10.25
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի դաստիարակի պաշտոնի համար՝ 0,385 դրույք և դաստիարակի 1 դրույք թափուր հաստիքների համար։ Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 28.07.2025թ. թիվ 98-Ա որոշման սահմանվել է 165000/հարյուր վաթսունհինգ հազար/առանց հարկումի/ ՀՀդրամ: Դաստիարակի 1 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 24.12.2024 թ. թիվ 123-Ա որոշման սահմանվել է 138 500 /հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր /առանց հարկումի/ ՀՀդրամ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի ...
Մանրամասն |
|
13.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի և 13։30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաք Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
10.10.25
«Կլիմայի հարմարվողականության և մեղմման տեղայնացումը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում
|
Հոկտեմբերի 10-ին «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում-քննարկում՝ «Կլիմայի հարմարվողականության և մեղմման տեղայնացումը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։Քննարկմանը մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի վարչական ղեկավարները։Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ընդգծելով նման ձևաչափի քննարկումների կարևորությունը համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |